երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՊԵԿ Սիսիանի սպասարկման կետը փակվում է․ աշխատողներն այդ մասին ծանուցում են ստացել

ՊԵԿ Սիսիանի սպասարկման կետը փակվում է․ աշխատողներն այդ մասին ծանուցում են ստացել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊԵԿ Սիսիանի սպասարկման կետի փակման մասին։

Նա, մասնավորապես, նշել է․

«ՊԵԿ Սիսիանի սպասարկման կետը փակվում է: Աշխատողներն այդ մասին ծանուցում են ստացել: Նրանք տեղափոխվում են Գորիս: Այս տենդենցը դեռևս նախկին իշխանությունից է գալիս: Մի շարք հիմնարկներ սահուն կերպով տեղափոխվեցին Գորիս՝ տրանսպորտային դժվարությունների, ֆինանսական լրացուցիչ խնդիրների առջև կանգնեցնելով սիսիանցիներին...

ՊԵԿ Սիսիանի սպասարկման կետը սեփական հրաշալի շենք ու պայմաններ ունի, Գորիսինը, որքանով, որ ինձ տեղեկացրին, վարձակալությամբ է վերցված...:

Հիմա հարց. սա միջոցների վատնո՞ւմ չէ: Ինչքա՞ն գումար է տարեկան հատկացվելու նաև ՊԵԿ աշխատակիցների տեղափոխման համար ի վերջո: Այս տենդենցին պետք է ստոպ տանք: Տասնյակ մարդիկ վթարի են ենթարկվում Սիսիան-Գորիս ճանապարհին: Ձմռանը որոշ ժամանակով ճանապարհները փակվում են... Մենք ոչինչ հաշվի չե՞նք առնում:

 

Գրություն եմ պատրաստում ՊԵԿ նախագահին, մնացածը՝ տեսնենք»:

Ավելի ուշ պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նաև գրությունը:

  • Կիսվել: