երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
ՊԵԿ պաշտոնյան կգործուղվի Հունգարիա

ՊԵԿ պաշտոնյան կգործուղվի Հունգարիա

Պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության տրանսֆերային գնագոյացման և հարկային համաձայնագրերի կիրառման բաժնի պետի տեղակալ Արմեն Գյուրջյանը դեկտեմբերի 5-8-ը կգործուղվեն Բուդապեշտ՝ Հունգարիա:

Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից: Որոշման մեջ նշվում է, որ պաշտոնյան մեկնելու է հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության «Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժին հակազդում» համաժողովին մասնակցելու նպատակով:

Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 1-ին, հայտնի դարձավ, որ Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնել դիվանագիտական հարաբերությունները:

 

  • Կիսվել: