երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պատրուշեւը եւ ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարները Ռահմոնի հետ քննարկել են ազգային անվտանգության սպառնալիքները

Պատրուշեւը եւ ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարները Ռահմոնի հետ քննարկել են ազգային անվտանգության սպառնալիքները

ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Դուշանբեում հանդիպել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Այս մասին հինգշաբթի հայտնել են Ռուսաստանի անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայությունից:

«Քննարկվել են Ռուսաստանի, Տաջիկստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ազգային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաեւ պետությունների միջեւ փոխգործակցության խնդիրները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրուշեւը եւ կազմակերպության երկրներից նրա գործընկերները Դուշանբե են ժամանել անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստ անցկացնելու համար: 

 

  • Կիսվել: