շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Պատրաստ ենք օգնել հարևաններին հնարավորինս կարճ ժամկետում կարգավորել վեճերը. Իրանի փոխարտգործնախարար

Պատրաստ ենք օգնել հարևաններին հնարավորինս կարճ ժամկետում կարգավորել վեճերը. Իրանի փոխարտգործնախարար

 Մենք պատրաստ ենք օգնել մեր հարևաններին հնարավորինս կարճ ժամկետում կարգավորել վեճերը։ Այս մասին Երևանում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մոհամմադ Հասան Շեյխոլեսլամին։

«Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման համատեքստում Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված բանակցությունները և շեշտում է խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու կարևորությունը։ Մենք աջակցում ենք ամուր և միացյալ տարածաշրջանի ձևավորմանը»,-ասել է նա։

  • Կիսվել: