երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները խթանելու գործում. Վրաստանի վարչապետ

Պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները խթանելու գործում. Վրաստանի վարչապետ

Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների խթանման գործում։ Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք հպարտ ենք Ադրբեջանի և Վրաստանի բարեկամական հարաբերություններով։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները խթանելու գործում, բայց դա կախված է գործընկերների հետ խորհրդակցություններից»,- ընդգծել է նա։

  • Կիսվել: