Պատրաստ ենք աշխատել Վրաստան-Ադրբեջան-ՀՀ եռյակի ձեւաչափում տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից. Զալկալիանի
Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռյակի ձեւաչափում աշխարհաքաղաքական կարեւոր ենթակառուցվածքային նախագծեր իրագործելու նպատակով: Այս մասին Անթալիայում, ելույթ ունենալով Դիվանագիտական ֆորումի ժամանակ, ասել է Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին, տեղեկացնում է Նովոստի-Գրուզիա-ն:
Նա նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի ռազմավարական դաշնակիցներն են, ինչպես նաեւ ընդգծել է Հայաստանի հետ պատմական եւ բարեկամական կապերը:
Զալկալիանին, մասնավորապես, նշել է. ՛՛Դա մեր գործնական համագործակցության գործնական ցուցադրումն է: Հենց այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք այդ ուղերձը հասցնել մեր բոլոր հարեւաններին եւ, հատկապես, մեր հայ գործընկերներին: Մենք պատրաստ ենք աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռյակի ձեւաչափում տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից՛՛:
Նա հավելել է, որ անհնար է ստեղծել տարածաշրջանում կայուն միջավայր՝ առանց կարեւոր նախագծերի իրագործման եւ կապերի ամրապնդման: