չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության այլընտրանք չկա. Զալկալիանի

Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության այլընտրանք չկա. Զալկալիանի

Բոլորս համակարծիք ենք, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանը և կայունությանն այլընտրանք չկա: Հետևաբար, մեր նախաձեռնությունը մեծ հավանությամբ է ընդունվում: Այս մասին Ադրբեջան-Վրաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստից հետո ասել է Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն ակտիվորեն աջակցում են ՛՛Հարավային Կովկասում խաղաղ հարևանության նախաձեռնությանը՛՛, որը հայտարարել է Վրաստանի վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում:

Զալկալիանին նաև ասել է, որ հանձնաժողովի նիստում ստորագրվել են մի քանի հուշագրեր, որոնք կնպաստեն երկարաժամկետ խաղաղությանը և ենթակառուցվածքային կարևոր նախագծերի իրականացմանը:

  • Կիսվել: