հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանի միջնորդությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարները ակտիվ հաղորդակցվում են. Զալկալիանի

Վրաստանի միջնորդությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարները ակտիվ հաղորդակցվում են. Զալկալիանի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ակտիվ հաղորդակցություն է ընթանում, գրում է jnews.ge-ն:

«Այսօր, 30 տարում առաջին անգամ Վրաստանն արդեն կարևոր դերակատարում և գործառույթ է ստանձնել։ Ինչպես գիտեք, Վրաստանի վարչապետի անմիջական նախաձեռնությամբ և միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ակտիվ հաղորդակցություն կա»,- հայտարարել է Զալկալիանին Վրաստանի Հանրային հեռուստատեսության եթերում:

Նա հավելել է, որ Վրաստանի միջնորդության շնորհիվ կարևոր արդյունք է գրանցվել, նաև հույս հայտնել, որ Եվրոպայի և ԱՄՆ ակտիվ աջակցությամբ հետագայում ևս այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի միջնորդությամբ 15 հայ գերի վերադարձվեց Բաքվից Հայաստան՝ ականապատ տարածքների քարտեզի դիմաց։

  • Կիսվել: