շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պատրաստ եղեք մոբիլիզացիայի և վճռական գործողությունների․ Ժիրայր Սեֆիլյան

Պատրաստ եղեք մոբիլիզացիայի և վճռական գործողությունների․ Ժիրայր Սեֆիլյան

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար ԺիրայրՍեֆիլյանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին պատրաստ լինել մոբիլիզացիայի և վճռական գործողությունների։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Սիրելի հայրենակիցնե՛ր

Հանկարծ չհուսահատվեք տեղի ունեցող բացասական գործընթացներից։

Արդեն անցել ենք պայքարի ճանապարհի մեծ մասը։

Եկել է ժամանակը, որ ազգային-ժողովրդավարական ուժերը վերցնեն պետության ղեկը և երկիրը դուրս բերեն այս աղետալի վիճակից։

Պատրաստ եղեք մոբիլիզացիայի և վճռական գործողությունների։

Միասնաբար չենք թողնելու, որ օտարին ծառայող կեղեքիչները զավթեն մեր երկիրը և ստրկացնեն մեզ։

Հայության և Հայաստանի վերածննդի ժամանակն է»։

  • Կիսվել: