հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Արաղչին և Սիբիհան քննարկել են Իրանի և Ուկրաինայի միջև լարվածության կանխումը

Արաղչին և Սիբիհան քննարկել են Իրանի և Ուկրաինայի միջև լարվածության կանխումը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարարի հետ: Անդրիյ Սիբիհան իքսի իր էջում տեղեկացրել է, որ զրույցը կենտրոնացած է եղել երկու երկրի միջև լարվածության հետագա սրումը կանխելու փոխադարձ քայլերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել բաց պահել կապի առկա ուղիները։  

Մտքեր են փոխանակվել նաև Մերձավոր Արևելքում և Եվրոպայում տիրող իրավիճակի, ինչպես նաև շարունակվող խաղաղության ջանքերի շուրջ:

Սիբիհան վերահաստատել է Ուկրաինայի դիրքորոշումը՝ աջակցելու երկու տարածաշրջաններում խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնմանը։

  • Կիսվել: