Իրանը հայտնել է Հարավային Փարս հանքավայրում վնասված ենթակառուցվածքների կեսը վերականգնելու մասին
Իրանը հայտարարել է, որ վերականգնել է Պարսից ծոցում Հարավային Փարս գազի հանքավայրում վնասված արտադրական կարողությունների 50%-ն։ Հանքավայրը վնասվել էր իսրայելական կողմի հարվածների հետևանքով։ Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Նավթի նախարարի տեղակալ Ահմեդ Զերաթքարը հայտնել է, որ վերանորոգված օբյեկտներում վերսկսվել է արդյունահանումը, իսկ մնացած վնասվածքների վերացման աշխատանքները շարունակվում են։
Հարավային Փարս հանքավայրն աշխարհում բնական գազի ամենախոշոր հանքավայրն է։ Այն գտնվում է Պարսից ծոցի կենտրոնական մասում՝ Կատարի ու Իրանի տարածքային ջրերում։



