Հայտնի է Ղրղզստանի նախագահական ընտրությունների անցկացման օրը
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները հաստատել են երկրում հերթական նախագահական ընտրությունների անցկացման ամսաթիվը։ ՏԱՍՍ-ին Ղրղզստանի բարձրագույն օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2027 թվականի հունվարի 27-ին։
«Պատգամավորները քննարկել և ընդունել են «Ղրղզստանի Հանրապետության նախագահի ընտրությունների նշանակման մասին» որոշման նախագիծը։ Ղրղզստանի Հանրապետության նախագահի հերթական ընտրություններն անցկացվում են այն տարվա հունվարի չորրորդ չորեքշաբթի օրը, երբ լրանում է գործող նախագահի լիազորությունների ժամկետը»,- հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Օրացույցի համաձայն՝ 2027 թվականի հունվարի չորրորդ չորեքշաբթին հունվարի 27-ն է։



