կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պատրա՞ստ ենք դիմակայել կողքի պետությունից եկող հրթիռներին․ Մելքումյան

Պատրա՞ստ ենք դիմակայել կողքի պետությունից եկող հրթիռներին․ Մելքումյան

Այսօր մեր թիվ մեկ խնդիրը անվտանգային խնդիրն է, Կիևում ու Խարկովում ապրող քաղաքացիները պատկերացնո՞ւմ էին, որ իրենց շենքերը կարող են ռմբակոծվել։ Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի կողմից կազմակերպված՝ «Տնտեսական ռիսկեր, կյանքի դժվարացում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Մենք ենթադրո՞ւմ ենք նման որևէ բան, կա՞ն այստեղ նման ռիսկեր, օրինակ` Գյումրիում, Գորիսում, Երևանում, կարող է չհավատանք, որ կողքի պետությունից կարող է ավելի մեծ չափի հրթիռներ գան, մենք սպասում ենք կամ պատրաստ ենք դրանց դիմակայել՝ սկսած ռմբապաստանարներից»,- ասաց Մելքումյանը։

 

Խոսելով տնտեսության մեջ առկա ռիսկերից, Մելքումյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում ստնտեսական և անտվանգային հարցերը սերտ փոխկապակցված են միմյանց հետ։

  • Կիսվել: