կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանի առաջարկը՝ զրոյացնել, ներել մինչեւ 3 մլն դրամի վարկերը, տեղին է․ Պատգամավոր

Գագիկ Ծառուկյանի առաջարկը՝ զրոյացնել, ներել մինչեւ 3 մլն դրամի վարկերը, տեղին է․ Պատգամավոր

Եթե այս նույն դրամավարկային քաղաքականությունը շարունակվի, եւս 1-1,5 տարի հետո կարող է վարկերը կարող են հասնել 4-4,5 մլն-ի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։  Նա շեշտեց, որ  Գագիկ Ծառուկյանի առաջարկը՝ զրոյացնել, ներել մինչեւ 3 մլն դրամի վարկերը, տեղին է, գերարդիական է, այն քննարկված է մասնագիտական բարձր մակարդակով:

«Հենց ԿԲ նախագահի մեկնաբանությունը թերեւս ապացուցում է այդ առաջարկի հիմնավորվածությունը, առ այն, որ ժամանակին այդպիսի ներում, զրոյացում կիրառվել է վարկառուների տարբեր խմբերի համար, որի արդյունքում 50 տոկոսը բարելավել է իր վիճակը, մյուս 50 տոկոսը խնդրահարույց է եղել, նորից հայտնվել են վարկերի տակ:

Երբ պատերազմ է, համաճարակ է եւ չկա աշխատատեղ, չկա պայման, որ մարդիկ վարկեր վերցնելով իրենց գործունեությունը ծավալեն, որեւէ ակնկալիք, որ իրենք բարվոք վիճակում պետք է դուրս գան այդ վիճակից, չեն կարող ունենալ»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ երբ այս միջոցառումը իրականացնեն, դա լինելու է լրիվ նոր տնտեսական քաղաքականության պայմաններում. «Երկրորդ, եթե մենք նայենք վարկերի քանակի դինամիկային, ապա կտեսնեք, որ վերջին 2,5-3 տարիներին 1,65 մլն-ից վարկերն աճել են մինչեւ 2,2 մլն-ից ավել: Այդ վարկերի հիմնական մասը սպառողական վարկեր են, մի մասը գյուղացիական, մի մասը ուսանողական, մի մասը վիրահատվելու, բուժվելու: Այսինքն մարդիկ չեն կարողանում ապրել, վարկ են վերցնում, որ գոյատեւեն:

Եթե այս նույն դրամավարկային քաղաքականությունը շարունակվի, եւս 1-1,5 տարի հետո կարող է վարկերը կարող են հասնել 4-4,5 մլն-ի: Մենք պետք է մարդկանց ազատագրենք վարկերից, որպեսզի շնչեն, բայց հետո բանկային  համակարգն այնպես աշխատի, որ վարկերը ճիշտ ուղղությամբ աշխատեն, ոչ թե տանք ու վարկառուին մոռանանք:

Մենք թույլ չենք տա, որ վարկերն ուտեն մեր քաղաքացիներին, ինչպես ժամանակին Անգլիայում եղավ, երբ ասեցին՝ ոչխարները կերան մարդկանց»,-հայտարարեց պատգամավորը:

  • Կիսվել: