շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Պետք է խուսափել կեղծ պատմական նարատիվներից․ Չաշչիխինը՝ Սյունիքի մասին

Պետք է խուսափել կեղծ պատմական նարատիվներից․ Չաշչիխինը՝ Սյունիքի մասին

Տարածաշրջանի նկատմամբ միջազգային աշխույժ հետաքրքրությունը կարող է հանգեցնել պատմական իրողությունների խեղաթյուրման և կեղծ նարատիվների պարտադրման՝ հօգուտ արտաքին քաղաքական շահերի, հայտնում է arm.sputniknews.ru-ն: 
 
Այս մասին սահմանամերձ Կապանում կայացած «ԶԼՄ-ների աշխատանքի առանձնահատկությունները Հայաստանի Սյունիքի մարզում» համաժողովի ժամանակ հայտարարել է առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը։
 
Համաժողովը կազմակերպել էր «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը՝ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու առաջատար խմբի հետ համատեղ՝ Ռուսական գրքի տան աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության «Մեդիադպրոցի» մասնակիցները, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսը:
 
Չաշչիխինն իր ողջույնի խոսքում ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը: Նա նշել է, որ Սյունիքի մարզին վերաբերող քաղաքական և արտաքին քաղաքական գործընթացների թեմատիկան այսօր խիստ արդիական է և ինչպես հանրապետությունում, այնպես էլ դրանից դուրս՝ միջազգային ասպարեզում, պահանջում է հստակ իմաստավորում:
 
Նման հանդիպումների խնդիրն է՝ գտնել ճիշտ ուղիներ Սյունիքի պես ինքնատիպ տարածաշրջանի կայուն զարգացման համար։
 
Նա կարծում է, որ կարևոր է հաշվի առնել ոչ միայն մայրաքաղաքի և արտերկրի փորձագետների կարծիքները, այլև տեղի մասնագետների ձայնը, ովքեր լավագույնս հասկանում են, թե ինչ է կատարվում մարզում:
 
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան նշել է, որ խորհրդաժողովն անցկացնելու գաղափարը ծագել է «Մեդիադպրոցի» անցկացման ժամանակ:
 
Անդրեևան ընդգծել է, որ կոնֆերանսին մասնակցել են նաև «Մեդիադպրոցի» շրջանավարտները:
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: