Պատմական փաստերը վկայում են տարածաշրջանում ԱՄՆ-ի բացասական դերի մասին. Իրանի ԶՈւ ԳՇ պետը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մուսավին Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ արտատարածաշրջանային ուժերի առկայությունը մտահոգիչ է և պետք է մշակել մեխանիզմներ՝ այդ անհանգստությունները նվազեցնելու համար: Այս մասին տեղեկացնում է իրանական ISNA-ն։
Նշվում է, որ Մուսավին նաև ասել է, որ պատմական փաստերը վկայում են տարածաշրջանում ԱՄՆ-ի բացասական դերի մասին։


