կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանն ինչ բանակցային դիրքում է, եթե ադրբեջանական կողմը համարձակվում է չեղարկել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում նախատեսված ԱԳ նախարարների հանդիպումը․ պատգամավոր

Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանն ինչ բանակցային դիրքում է, եթե ադրբեջանական կողմը համարձակվում է չեղարկել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում նախատեսված ԱԳ նախարարների հանդիպումը․ պատգամավոր

Դուք պատկերացնու՞մ եք, թե Հայաստանն ինչ բանակցային դիրքում է, եթե Հայաստանի պատգամավորների այցից հետո ադրբեջանական կողմը համարձակվում է չեղարկել հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Անդրադառնալով Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չեղարկմանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ ադրբեջանական կողմի տարածած հայտարարության համաձայն՝ նախարարների հանդիպումը չեղարկվել էր Արցախ ՀՀ խորհրդարանականների այցի պատճառով։ Ադրբեջանը հայտարարությունում Արցախը «ադրբեջանական տարածք» էր համարել։

Հայկ Մամիջանյանը ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ հանգամանքի վրա․
 

«Ադրբեջանը վաղուց է ցանկանում ԼՂ հիմնախնդրի քննարկումն այլ հարթակ տեղափոխել, ԱԳ նախարարների հանդիպման չեղարկումը դրա վկայությունն է։ Այս գործընթացն առաջին հերթին միտված է Մինսկի խումբը կասկածի տակ դնելուն։ Խոսել նրա մասին, որ Ադրբեջանն առհասարակ տորպեդահարեց գործընթացը, տեղին է, բայց հստակ տեսանելի է, որ ադրբեջանական կողմը բանակցային գործընթացը դուրս է բերում Մինսկի խմբից, ինչը հայկական կողմի համար անընդունելի է»:

  • Կիսվել: