կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքների մի շարք փոփոխությունների

Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքների մի շարք փոփոխությունների

Հունիսի 26-ին Ազգային ժողովի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքների մի շարք փոփոխությունների։

Դրանց թվում են.

«Զինծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Պետական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Սահմանադրական դատարանի մասին» (Սահմանադրական օրենք) օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Ոստիկանության մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը,

«Բույսերի տեսակների պահպանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Թմրանյութերի եւ հոգեմետ (փսիխոակտիվ) նյութերի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Ժողովրդական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պաշտոնատար անձանց գործունեության, նրանց պահելու եւ սոցիալական երաշխիքների ապահովման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Առանց ծնողների խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Խորհրդարանականները նաեւ վավերացրել են մի շարք համաձայնագրեր։ Այդ թվում.

Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների՝ երկու պետությունների միջեւ անվիզա ճամփորդությունների մասին» միջպետական համաձայնագիրը,

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Փոխառություն կանաչ, կայուն եւ ներառական քաղաքականության զարգացման համար» վարկային համաձայնագիրը։

  • Կիսվել: