երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պատգամավորներն այցելել են Տավուշի մարզ՝ տեղում հասկանալու իրավիճակը

Պատգամավորներն այցելել են Տավուշի մարզ՝ տեղում հասկանալու իրավիճակը

ԼԿՀ-ական պատգամավոր Աննա Կոստանյանն ու Սարգիս Ալեքսանայնն այցելել են Տավուշի մարզ՝ տեղում ուսումնասիրելու և հասկանալու իրավիճակը։ 

«Ես ու գործընկերս` պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը եկել ենք Տավուշի մարզ` տեղում ուսումնասիրելու և հասկանալու իրավիճակը։

Սուտ, թե ճիշտ, կպարզենք այստեղ։

Արդեն մարդ չգիտի ում հավատա, ում չէ։ Ո'չ պաշտոնական տեղեկատվությունն է արժանահավատ, ո'չ էլ Չպաշտոնական: Պիտի աչքով տեսնես, լսես, որ հավատաս։

Հ.Գ. Շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչն է հերքվում, ինչը` ոչ։ Բառերն ու շարահյուսությունը մեծ նշանակություն ունեն, ոչինչ չպետք է վրիպի ուշադրությունից, ոչ մի ստորակետ»,- գրել է Աննա Կոստանյանը։

  • Կիսվել: