հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի և պատերազմի զոհերի հիշատակը

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի և պատերազմի զոհերի հիշատակը

ԱԺ-ում այսօր ընթացող խորհրդարանակ լսումների մեկնարկից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակ ավերիչ երկրաշարժի և Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակը։  Առաջարկը ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանինն էր։

«Ուզում եմ մինչև լսումները սկսելը բոլորով մեկ րոպե լռությամբ հարգենք 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի և վերջին պատերազմի մեր հերոսների հիշատակը»,- ասաց Մարուքյանը:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։

 

  • Կիսվել: