երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Պատգամավոր Հակոբ Ասլանյանը հեռացվեց ՔՊ խմբակցությունից

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը հեռացվեց ՔՊ խմբակցությունից

Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հեռացվեց խմբակցությունից: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«No comment». Հակոբ Ասլանյանն անգլերեն պատասխանեց խմբակցությունից հեռացվելու մասին լրագրողների հարցին:

Նշենք, որ այսօր նա հայտարարել էր, որ սառեցնում է պատգամավորական մանդատը, ապա փոշմանել էր եւ հայտարարություն էր տարածել այդ մասին:

  • Կիսվել: