երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պատերազմը կանխելու համար օգտագործում ենք դիվանագիտական բոլոր միջոցները. Փաշինյան

Պատերազմը կանխելու համար օգտագործում ենք դիվանագիտական բոլոր միջոցները. Փաշինյան

Պատերազմը կանխելու համար օգտագործում ենք բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցները. այդ ենք անում: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչ է արվում պատերազմը կանխելու համար, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ է խոստացել Ադրբեջանին, ապա Փաշինյանն ասաց. «Ես ձեզ հարյուր անգամ ասել եմ՝ ես խոստացել եմ այն, ինչի մասին դուք կարող եք հրապարակային որպես իմ խոստում գտնել ինտերնետում. դրանից դուրս ես որևէ բան չեմ խոստացել»:

Վարչապետն ավելացրեց հետևյալը. «Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչ դուք եք խոստացել: Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչ դուք 1999-ին պայմանավորվել եք: Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչ դուք ավելի ուշ էլ պայմանավորվել եք: Ադրբեջանը ուզում է ստանալ այն, երբ որ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ մենք համաձայնվել ենք դուրս գալ 7 շրջաններից, բայց ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջներ էր առաջադրում»:

 

  • Կիսվել: