շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամեն ինչ պետք է լինի բարոյական, անգամ ընդիմությունը․ Սոֆյա Հովսեփյան

Ամեն ինչ պետք է լինի բարոյական, անգամ ընդիմությունը․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքում գրում է, որ շատերն են նեղվում իր այն մտքից, թե տեղեկատվական պատերազմ է հայտարարված։ Նա գտնում է, որ չի սխալվում և միայն մի բան է բաց թողել․ պատերազմում փորձում է հաղթող դուրս գալ անբարոյականությունը։

«Օրեր առաջ տեղեկատվություն եմ հրապարակել , որտեղ հաշվետու եմ եղել շատ քննարկվող կոնվենցիայի ընդունումից հետո ԿԳՄՍ նախարարի հետ Աժ պատգամավորներիս հանդիպման մասին և խնդրել բոլորի վստահությունը ձևավորվող աշխատանքային խմբի նկատմամբ , որտեղ նաև ես եմ ընդգրկված լինելու և առավելագույն հասարակական ներգրավվածութուն՝ չափորոշիչների հանրային քննարկման ժամանակ : Կարծես ամեն ինչ նորմալ ընկալվեց , որևէ խնդիր չկար , մինչև մի շարք մարդիկ , ովքեր անգամ իմ էջում կարդացել էին գրածս և արձագանքել էին , այս նյութը ուղարկեցին ինձ հարցադրումով , թե « ճի՞շտ է , որ ես նման բան եմ ասել »:

Այն ինչ ես ասել եմ , բոլորը կարդացել են , իսկ թե ի՞նչ է սարքել այս կայքը , կրկին բոլորը տեսնում են : ԵՎ ամենասարսափելին այն էր , որ կայքի հրապարակման տակ մոտ 50 օգտատեր՝ առանց կարդալու ներսի բովանդակությունը, վերջին անպարկեշտ արտահայտություններն են տեղացել իմ հասցեին , բայց ինձ համար առավել սարսափեցնող էր հաճախ կրկնվող մի միտք «Դե ինքը երեխա չունի , դրա համար էլ չի մտածում կամ եթե երեխա ունենար .....»:

Ասեմ, որ այո ճիշտ եք ,երեխաներ այս պահին չունեմ, բայց երբ գործում եմ , միշտ գործում եմ այն խղճով, որ չամաչեմ իմ ապագա երեխաների աչքերի մեջ նայելուց, գործում եմ այն խղճով, որ չամաչեմ ձեր երեխաների աչքերի մեջ նայելուց և գործում եմ այն խղճով, որ դուք ապրեք անտարբեր , բայց ես չզլանամ ձեր երեխաներին իմը համարելուց:

Ամեն ինչ պետք է լինի բարոյական, անգամ ընդիմությունը , բայց ավա՜ղ այսօր մեր բախտը չի բերել և ընդիմությունը մեր՝ սարսափելի անբարոյական է :
Ես չունեմ երեխաներ , բայց ամեն օրս ապրում և գործում եմ հանուն ձեր երեխաների բարեկեցության: Առողջություն եմ մաղթում ձեզ և ձեր երեխաներին:
Վերնագրից ներս նյութ կա ,կարդացե՛ք»,- մասնավորապես գրել է նա։

 

  • Կիսվել: