շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պատերազմից հետո Թավրիզում պետք է բացվի ՀՀ-ի հյուպատոսությունը. իրանագետ

Պատերազմից հետո Թավրիզում պետք է բացվի ՀՀ-ի հյուպատոսությունը. իրանագետ

Այս պատերազմից հետո Ատրպատականի սիրտ Թավրիզում պետք է բացվի Հայաստանի Հանրապետության հյուպատոսությունը, և մենք պետք է ստեղծենք հզոր ու խիստ ազդեցիկ հայ-իրանական բարեկամության խմբեր՝ ներառելով ատրպատականյան մտավորականությանը, հոգևորականությանը, գործարար շրջանակներին և այլ խավերի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

՛՛Էրդողանի և Բաքվի բռնապետի վարչախմբերի կողմից սնուցվող և Հայաստանի ու Իրանի դեմ աշխատող պանթյուրքական ոհմակները պետք է հասկանան, որ Ատրպատականը մնացյալ Իրանի և Հայաստանի միջև կենսական կամուրջ է, և սատանայի պարն այդ կամրջին որևէ դեպքում չի կարող բռնել՛՛.-նշել է նա: 

  • Կիսվել: