կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ ազդանշաններով ենք փոխանակվել Պուտինի միջոցով․ Ալիև

Պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ ազդանշաններով ենք փոխանակվել Պուտինի միջոցով․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախում պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ ազդանշաններով են փոխանակվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտում է Ria.ru-ն։

Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի սադրիչ հայտարարություններից հետո վերջինիս հետ երկկողմ կապերի բացակայության մասին։ Ալիևն ասել է, որ պատերազմի ժամանակ կապի մեջ են եղել, Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ուղիղ կապ չի եղել ու չկա՝ Պուտինի միջոցով միմյանց տարբեր մեսսիջներ են ուղարկել:

«Հայաստանի վարչապետի հետ իմ շփումները դադարել են նրա սադրիչ հայտարարություններից հետո` չնայած, որ հենց նա էր այդ շփումների նախաձեռնողը: Նա խոստացել էր հակամարտության կարգավորման համար ջանքեր գործադրել», - ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն ընդառաջել է Հայաստանի վարչապետին:

  • Կիսվել: