երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Պատերազմի ընթացքում Փաշինյանն իրավունք չուներ իրեն գերագույն գլխավոր հրամանատար նշանակել. Զատուլին

Պատերազմի ընթացքում Փաշինյանն իրավունք չուներ իրեն գերագույն գլխավոր հրամանատար նշանակել. Զատուլին

2020 թվականին Ղարաբաղում պատերազմի ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանն անձամբ հայտարարեց, որ ինքը գերագույն գլխավոր հրամանատար է` չնայած դրա իրավունքը բացարձակապես չուներ: Այս մասին մարտի 3-ին տեսակամուրջի ժամանակ ասաց Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապի հանձնաժողովի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Նա պարզաբանեց, որ դա պայմանավորված է նրանով, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին է: «Երկրորդ, վարչապետը պետք է գերագույն գլխավոր հրամանատար դառնա բացառապես ռազմական գործողությունների ընթացքում: Պատերազմ պաշտոնապես չի հայտարարվել»,- հիշեցրեց Զատուլինը:

Ռուս պատգամավորը եզրակացրեց, որ Փաշինյանը պարզապես շահագործելմ է գերագույն գլխավոր հրամանատարի կերպարը` ապագա քաղաքական դիվիդենտների համար:

  • Կիսվել: