ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պատերազմի վերսկսման առումով ունենք ավելի վտանգավոր իրավիճակ․ Քոչարյան

Պատերազմի վերսկսման առումով ունենք ավելի վտանգավոր իրավիճակ․ Քոչարյան

Մեր հանրությանն ինչո՞վ էին կերակրում, հատկապես՝ Դուշանբեից հետո, որ ունենք կոնստրուկտիվ հակառակորդ, որի հետ բանակցում ենք, ու եթե հանկարծ իրենք չգնան խաղաղ կարգավորման, մենք կդիմենք Ադրբեջանի ժողովրդին: Այս մասին այսօր հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հիմա ի՞նչ մնաց այս երկու տարվա որդեգրած դիրքորոշումից, մի բան մնա՞ց, թե՞ չմնաց», - ասել է նա։

Նրա խոսքով՝ պարզվեց, որ Ադրբեջանի նախագահն այդքան էլ կոնստրուկտիվ չէ, Ադրբեջանն այդքան էլ խաղաղասեր չէ, Ադրբեջանի ժողովուրդն այդքան էլ պատրաստ չէ խաղաղության։ 

«Նույնիսկ 1991-94 թվականների պատերազմի ժամանակ այսպիսի բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև Մոսկվայում կամ Միացյալ Նահանգներում երբեք չեն եղել: Այսօր կառավարությունը պետք է խոստովանի, որ երկու տարվա ընթացքում սխալ քաղաքականություն է վարել այս հարցի շուրջ։ Եվ պետք է ընդունի, որ պատերազմի վերսկսման առումով ունենք ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

  • Կիսվել: