հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պատերազմի օրերին Արցախում հատուկ ծառայությունների մի մեծ խումբ ինձ էին հետևում․ Քոչարյան

Պատերազմի օրերին Արցախում հատուկ ծառայությունների մի մեծ խումբ ինձ էին հետևում․ Քոչարյան

Հայրենիքը փրկողը դուք եք, ես փորձում եմ ճանապարհը ցույց տալ: Այս մասին մայիսի 31-ին Շիրակի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

Անդրադառնալով ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի՝ սատանաներ փնտրելու ԱԱԾ-ին տրված  հանձնարարականին, Քոչարյանն ասաց. «Եթե կառավարության նիստին հանձնարարում են, որ սատանա փնտրեք, իսկ ԱԱԾ տնօրենն էլ ասում ՝ այո, փնտրում ենք, մենք ինչ պետք է մտածենք այդ ծառայության մասին:

Երբ պատերազմի երկրորդ օրը գնացել եմ Ղարաբաղ, երկու խումբ ինձ էին հետեւում, թե ես Ղարաբաղում ինչ եմ անում: Պատերազմի ժամանակ գոնե մոբիլիզացնեն ուժերը հակառակորդին հարվածխ հասցնելու համար, այդ ուժերը կենտրոնացել են ինձ հետեւելու, որ հասկանան, թե ինչու եմ եկել Ղարաբաղ: Այս ճանապարհով մենք քանդում ենք անվտանգության համակարգը: Այս ամենը խելքի է գալու: Մենք նորմալ ծառայություններ ունենային, երբեք երկրի վարչախումբը պատերազմից երեք օր առաջ չէր ասի, որ Թուրքիան մասնակցություն չի ունենալու պատերազմում»:

Նա հավելեց, որ սա այն ոլորտն է, որտեղ շատ արագ մենք արդյունք են ստանալու, որովհետեւ ԱԱԾ պրոֆեսիոնալ կազմ ունի:

  • Կիսվել: