շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատերազմի հետևանքով տները կորցրած արցախցիներին աջակցությունը կտրվի․ Կառավարությունը որոշումն ընդունեց

Պատերազմի հետևանքով տները կորցրած արցախցիներին աջակցությունը կտրվի․ Կառավարությունը որոշումն ընդունեց

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառմանը։

«Մենք ունենք գործող միջոցառում, որը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, իսկ այս միջոցառման շահառու են հանդիսանալու այն քաղաքացիները, ովքեր պատերազմի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների հետևանքով կորցրել են իրենց տները: Բացի ավերածությունների հետևանքով իրենց տները կորցրած քաղաքացիներից, կա մի փոքր հատված, ովքեր այս պահին ուղղակի տեղահանված են որոշ գյուղերից, այդ քաղաքացիները նույնպես շահառու են հանդիսանալու: Այսինքն՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք այս պահին չունեն բնակության վայր Արցախում, հանդիսանալու են գործող միջոցառման կամ այս միջոցառման շահառու»,- նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նշենք, որ վարչապետւ հավաստմամբ 250 հազար դրամ աջակցություն կտրվի ընտանիքի յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ անչափահասներին:

 

  • Կիսվել: