հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պատերազմ էլ կա, պատերազմ էլ. փորձագետը համեմատել է 2020-ի պատերազմն ու ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Պատերազմ էլ կա, պատերազմ էլ. փորձագետը համեմատել է 2020-ի պատերազմն ու ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՌԴ-Ուկրաինա հակամարտությանն ու Ադրբեջանի ու Թուրքիայի՝ մեր դեմ սանձազերծած պատերազմին:

«Պատերազմ էլ կա, պատերազմ էլ։ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը 2020թ․-ին բացահայտ ցեղասպան գործողություն էր։ Առավոտվանից ՌԴ - Ուկրաինա պատերազմն է, լսում ենք տարբեր բնակավայրեր ռուսական զորքի վերահսկողության տակ անցնելու մասին, բայց չկա մի դեպք, երբ գյուղը կամ բնակավայրը դատարկվի, կամ բնակիչները ենթարկվեն սպանդի։

Իսկ Թուրքիայի ահաբեկիչները և Ադրբեջանի կանոնավոր բանակը կանոնակարգված սպանդի ենթարկեցին իրենց տներից դուրս չեկած հայերին․․․»,-նշել է նա:

 

 

  • Կիսվել: