հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պատասխանատու գործելակեպ չենք տեսնում կառավարության մեր գործընկերների կողմից. Ռուբեն Ռուբինյան

Պատասխանատու գործելակեպ չենք տեսնում կառավարության մեր գործընկերների կողմից. Ռուբեն Ռուբինյան

Կառավարության ներկայացուցիչները չեն ներկայացել Ազգային ժողովում քննարկվող մի շարք օրենքների նախագծերի քննարկմանը:
Մասնավորապես, ԱԺ չէին եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

«Ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը, հարգելի գործընկերներ, քանի որ պատասխանատու գործելակեպ չենք տեսնում կառավարության մեր գործընկերների կողմից, ես հիմա կհայտարարեմ 20 րոպե ընդիմիջում», - հայտարարեց ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը:

Նա քարտուղարությանը հանձնարարեց անմիջապես կապվել կառավարության հետ ու ասել, որ արագ գան Ազգային ժողով:

  • Կիսվել: