հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Պատահական չէ, որ Ալիևն ասաց, թե հաղթել է ոչ թե Փաշինյանին, այլ Քոչարյանի և Սարգսյանի բանակներին. ՀՀ երրորդ նախագահ

Պատահական չէ, որ Ալիևն ասաց, թե հաղթել է ոչ թե Փաշինյանին, այլ Քոչարյանի և Սարգսյանի բանակներին. ՀՀ երրորդ նախագահ

Հաղթանակից հետո Ալիևի գլուխը պտտվել է և տարբեր-տարբեր հայտարարություններ է անում, բայց որ ինքը երազում էր, որ Հայաստանում իշխանափոխություն լինի, միանշանակ է:

Այս մասին ռեժիսոր Մհեր Մկրտչյանին տված հարցազրուցյում ասել է ՀՀ երրոդն նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ալիևը միշտ պարտվել է մեզ և երազում էր ինչ-որ մի հաղթանակ ունենալ: Դե, թող դա էլ հաշվի իր հաղթանակը: Պատահական չէ, երբ ռազմական գործողություններն ավարտվեցին, նա ասաց, որ ինքը հո Փաշինյանի՞ն չի հաղթել, հաղթել է Քոչարյանի և Սարգսյանի բանակներին:

Այդ մարդու ցանկությունը հասել է արդեն հիվանդագին ցանկության մակարդակի՝ մեզ ինչ-որ կերպ մի տեղ հաղթել: Դե թող հիմա խոսի, ինձ համար նա երբեք էլ կառուցողական չի եղել: Ում համար կառուցողական է եղել, թող հիմա ասի՝ իրո՞ք կառուցողական է Ալիևը, թե՞ ոչ՛՛:

 

  • Կիսվել: