չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փաստը հրապարակված է, առաջարկում եմ փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը. Մինասյան

Փաստը հրապարակված է, առաջարկում եմ փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը. Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կատարած ֆեյսբուքյան գրառմանը, որով վերջինս պատասխանել էր Մինասյանի մեղադրանքին իր հասցեին՝ հերքելով նրա հայտարարությունը:

՛՛Փաստը հրապարակված է, առաջարկում եմ փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը և ցուցմունք վերցնել, թե ինչ հանգամանքներում է դարձել Հայաստանի ԱԱԾ գործակալ՛՛,-գրել է Մինասյանը՝ ի պատասխան Միրզոյանի հերքման:

Հիշեցնենք, որ Մինասյանն ասել էր, թե Միրզոյանը Թուրքիայում հատուկ ծառայությունների գործակալ է, ինչին ի պատասխան՝ Միրզոյանը գրել էր, թե ՛՛Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի՛՛:

  • Կիսվել: