չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Փաստն այն է, որ մենք չունենք վստահության մթնոլորտ. Փաշինյանը՝ Ալիևի հետ բանակցությունների մասին

Փաստն այն է, որ մենք չունենք վստահության մթնոլորտ. Փաշինյանը՝ Ալիևի հետ բանակցությունների մասին

Ես չեմ ուզի բանակցային սեղանի մթնոլորտը հրապարակային քննարել։ Այս մասին «Politico Europe»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններում նախագահ Իլհամ Ալիևից «բարեխիղճ բանակցություններ» զգալու հարցին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փաստն այն է, որ մենք չունենք վստահության մթնոլորտ, ոորովհետև եթե վստահության մթնոլորտ լիներ, շատ հարցեր այսօր այդպիսի վիճակում չէին լինի։ Բայց ո՞րն է դրան իմ արձագանքը. շարունակել աշխատել, ավելի հետևողական աշխատել և փորձել գտնել լուծումներ, փորձել գտնել առաջընթացի ուղիներ»,- հավելել է նա։

Վարչապետի խոսքով՝ «հիմնական պրոբլեմն այն է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Ադրբեջանը շարունակում է կիրառել այսպես ասած ուժի, ուժի սպառնալիքի քաղաքականություն»:

 

  • Կիսվել: