շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Փաստաթղթից որևէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի՝ զարգացումները տեղի են ունենում շատ արագ․ Ավետ Ադոնց

Փաստաթղթից որևէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի՝ զարգացումները տեղի են ունենում շատ արագ․ Ավետ Ադոնց

Փաստաթղթից որևէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի՝ զարգացումները տեղի են ունենում շատ արագ և այնուամենայնիվ։ Այս մասին այսօր Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Ադոնցը։

Նրա խոսքով՝ փաստաթղթի վերաբերյալ հարցերի հասցեատերը Կառավարությունն է: 

Հարցին, թե տեղեկություններ կան, որ արտգործնախարարը դեմ է փաստաթղթին, այսօր էլ նիստին ներկա չէր, Ադոնցն ասաց, որ արտգործնախարարը գտնվում է գործուղման մեջ և այլ պատասխան տալ չի կարող:

Հարցին, թե ի՞նչ որակում է տալիս այս իրավիճակին, պաշտոնյան պատասխանեց.

«Ադրբեջանի Զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ սուվերեն տարածքից, սա միանշանակ է: Սա պարտադիր քայլ է, որպեսզի հետագայում շարունակվեն ինչ-ինչ հարցերի քննարկումներ»:

  • Կիսվել: