չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Փաստաբանը միջնորդել է վերացնել Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը

Փաստաբանը միջնորդել է վերացնել Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։

Ս.Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը դատարանին միջնորդեց վերացնել 489 միլիոն դրամի գույքի վրա դրված կալանքը: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ։ Սերժ Սարգսյանի գույքը կալանքից հանելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը։ Այս գործով հաջորդ դատական նիստը կլինի ապրիլի 15֊ին՝ ժամը 14։00֊ին։

  • Կիսվել: