հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Փաստ»․ Ռիսկերի խաչմերուկում․ անորոշությունն ու զգուշավորությունը դարձել են ոչ միայն տնտեսության, այլ նաև բանկային համակարգի հիմնական մարտահրավերը

«Փաստ»․ Ռիսկերի խաչմերուկում․ անորոշությունն ու զգուշավորությունը դարձել են ոչ միայն տնտեսության, այլ նաև բանկային համակարգի հիմնական մարտահրավերը

«Փաստ» թերթը գրում է․«Համաշխարհային ընդգրկումով կորոնավիրուսի տարածումը դրսևորվում է երկու բաղադրիչով՝ առողջապահական և տնտեսական ճգնաժամերով։ Եվ պատահական չէ, որ պետությունների կառավարությունները փորձում են կառավարելիության և հավասարակշռության սահմանագծում պահել առողջապահական և տնտեսական ճգնաժամերը, որոնք փոխադարձ կախված են միմյանցից։

 

Սակայն այլ հարց է, թե դա որքանով է հաջողվում, որովհետև համավարակի տարածման տեմպերը և մարդկանց վարքագիծը այս պայմաններում հիմնականում կանխատեսելիության սահմաններից դուրս են։ Ու ամենամտահոգիչն այն է, որ որոշակի ընդմիջումներով կարող են տեղի ունենալ վարակի երկրորդ կամ երրորդ բռնկումները։

Բազմաթիվ վերլուծաբաններ տարբեր գնահատականներ են հնչեցնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ 

Փորձագետների մի մասը կարծում է, թե համավարակի հետևանքների հաղթահարմանը կարելի է հասնել մեկ տարվա ընթացքում, սակայն մյուս մասը կարծում է, որ ժամանակի ընթացքում տեղի կունենան կորոնավիրուսի նոր բռնկումներ, իսկ ճգնաժամի հաղթահարման համար ուղղակի տարիներ են պահանջվելու։

Դեռ շաբաթներ առաջ միջազգային տարբեր փորձագետներ գրեթե համոզված էին, որ սահմանափակումների աստիճանական թուլացումը պայմաններ կապահովի համաշխարհային տնտեսության արագ և կտրուկ վերականգնման համար, սակայն որքան ժամանակն անցնում է, այնքան կանխատեսումները փոխվում են, իսկ համաշխարհային տնտեսությունը շարունակում է կրել ճգնաժամի բեռը։

Մի խոսքով, իրավիճակը մնում է անորոշ։ Հենց այս անորոշությունն է, որ թույլ չի տալիս մեծ ու փոքր տնտեսվարողներին կողմնորոշվել և ռացիոնալ որոշումներ ընդունել ճգնաժամային իրավիճակում։

Անորոշությունն ու զգուշավորությունը դարձել են ոչ միայն տնտեսության, այլև բանկային համակարգի հիմնական մարտահրավերը։ Չնայած Հայաստանի բանկերը միայն այս տարվա առաջին եռամսյակում մոտ 45 տոկոս շահույթ են ունեցել, որը հուսադրող ցուցանիշ է, այնուամենայնիվ, հայաստանյան բանկային համակարգի կայունության ապահովման տեսանկյունից որոշակի ռիսկեր են ի հայտ գալիս։

Խնդիրն այն է, որ մոտեցել է իրավաբանական և ֆիզիկական անձանց համար հայտարարված վարկային արձակուրդների ավարտը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: