երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Փաստ»․ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են «Սերժի մնացորդների» ամբողջական ցուցակը. Ովքեր են ազատվելու պաշտոնից

«Փաստ»․ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են «Սերժի մնացորդների» ամբողջական ցուցակը. Ովքեր են ազատվելու պաշտոնից

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները պետական ապարատում նոր «չիստկա» են սկսելու։ Սա կապված է Նիկոլ Փաշինյանի կողմից օրերս հայտարարած «խաչակրաց արշավանքի» հետ, երբ նա իր «լայվերից» մեկում հայտարարեց, որ հեղափոխության նոր ալիք է սկսվում, որի շրջանակներում պետք է ողջ պետական համակարգը «մաքրել Սերժի մնացորդներից»։

 

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, «Սերժի մնացորդներից» մաքրելու նպատակով վարչապետի աշխատակազմն արդեն իսկ Փաշինյանին է ներկայացրել պետական համակարգում աշխատողների ամբողջական ցուցակը, որտեղ հանգամանալից ներկայացված է, թե յուրաքանչյուր աշխատակից ինչ քաղաքական թիմի անդամ է և երբ է ընդունվել աշխատանքի։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանության համար «անցանկալի» կադրերը գլխավորապես միջին օղակի պաշտոնյաներ են, որոնք առաջիկայում հրաժեշտ կտան իրենց զբաղեցրած պաշտոններին»:

  • Կիսվել: