«Փաստ». Իշխանությունները լուրջ աշխատանքներ են տանում ՔՊ գաղափարախոսության հստակեցման հետ կապված
«Փաստը» գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները լուրջ աշխատանքներ են տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսության հստակեցման հետ կապված, քանի որ հասկացել են՝ առանց «իզմ»-երի կուսակցություն չի կարող լինել։
Թերթը պարզել է, որ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ այս հարցի հետ կապված լուրջ անհանգստացած է և փորձում է հնարավոր միջոցներ ներդնել՝ հստակ գաղափարական ուղղություն սահմանելու համար, բայց այնպես, որ շատ չտարբերվի նախնական դիրքորշումից, թե «իզմ»-եր պետք չեն։
Մեր աղբյուրների պնդմամբ, այս հարցի վերաբերյալ մոտ վեց ամիս է՝ աշխատանքային խումբ է կցված, որն իր աշխատանքների մասին պարբերաբար զեկուցում է Փաշինյանին։
Թերթի տեղեկություններով, կուսակցության գաղափարական դոկտրինի առկայությունը իշխանություններին առաջին հերթին պետք է, որպեսզի եվրոպական ընտանիք ներգրավվելու գործընթաց սկսեն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: