երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Փաստ». Հանրային օրակարգ կբերվի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

«Փաստ». Հանրային օրակարգ կբերվի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

«Փաստը» գրում է.

«Վերջին օրերին մամուլում տեղեկություն էր շրջանառվում, ըստ որի՝ քաղաքական ուժերը որոշել են հանդես գալ մի նախաձեռնությամբ, որով հանրային օրակարգ կբերվի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, քանի որ վերջինս դատավոր դառնալուց հետո չի մասնակցել որևէ դատական նիստի, բայց լիարժեքորեն օգտվել է պետության կողմից օրենքով իրեն վերապահված հնարավորություններից (ծառայողական ավտոմեքենա, բենզին, հեռախոսի համար հատկացված գումար, պարգևավճար, աշխատավարձ և այլն)։ 

Փաստացի պետությունը Գրիգորյանի նկատմամբ վերաբերվում է՝ ինչպես սահմանված է օրենքով, իսկ ահա Գրիգորյանը նույնկերպ չի վերաբերվում պետությանը։

Ի դեպ, այս նախաձեռնության մեջ ներառված են նաև արտախորհրդարանական քաղաքական կուսակցություններ, որոնք օրերս հնարավոր է հանդես գան նաև ընդհանուր հայտարարությամբ։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

  • Կիսվել: