«Փաստ». Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, բայց Բաբայանը կալանավորվել է
«Փաստ» թերթը գրում է.
«Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, երեկ որոշում կայացրեց ոչ իրավաչափ ճանաչել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը:
Սակայն, որքան էլ տարօրինակ է, նույն դատարանը միեւնույն ժամանակ որոշեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել Բաբայանին։
Հարցը քննվել էր նախօրեին, իսկ որոշումը հրապարակվեց երեկ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, դատավոր Ֆարխոյանը բավականին ծանր կացության մեջ է եղել, քանի որ կալանավորման հիմքերն, ըստ էության, բացակայել են:
Արդյունքում ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, բայց Բաբայանը կալանավորվել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: