չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
«Փաստ»․ Այս տարի Դավոս է մեկնել Արմեն Սարգսյանը. Փաշինյանը Դավոս չմեկնելու պատճառներ է ունեցել

«Փաստ»․ Այս տարի Դավոս է մեկնել Արմեն Սարգսյանը. Փաշինյանը Դավոս չմեկնելու պատճառներ է ունեցել

Հայաստանը Դավոսի ֆորումին առաջին անգամ մասնակցել է 2000-ին, հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մի շարք կարեւոր հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ: Դավոսում հայկական պատվիրակության հաջորդ ներկայությունը 2009-ին էր՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: 

Սարգսյանը Դավոսում հանդիպել էր Վլադիմիր Պուտինի, Էրդողանի եւ այլ երկրների ղեկավարների ու խոշորագույն կազմակերպությունների սեփականատերերի հետ։ 2018-ին Դավոս էր մեկնել վարչապետ Կարեն Կարապետյանը, որը նույնպես բավականին հագեցած օրակարգ ուներ։ 2019 թվականին համաժողովին մասնակցեց Նիկոլ Փաշինյանը: 

Մեր տեղեկություններով, Փաշինյանն այս տարի չի մեկնել Դավոս, քանի որ համապատասխան մակարդակի հանդիպումների շարք չեն կարողացել նախապատրաստել, ինչպես նաեւ ելույթի համար հարթակ չեն կարողացել ապահովել։ 

Թերթի աղբյուրը նաեւ տեսակետ է հայտնել, որ Փաշինյանը ներքին անհանգստություն ունի՝ կապված երկրում տիրող ընդհանուր լարված մթնոլորտի հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: