ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Պաշտոնից ազատվել է Հերմինե Նաղդալյանի որդին

Պաշտոնից ազատվել է Հերմինե Նաղդալյանի որդին

Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք:

Կառավարության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

 «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը`
Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»

Նշենք, որ Հրանտ Աբաջյանը ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի որդին է: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2017 թ.՝ այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ։

Ի դեպ՝ նշենք, որ որդու՝ պաշտոն ստանալուց ի վեր Նաղդալյանն իր ծառայողական հեռախոսից Չինաստան էր զրուցել մոտ երկու մլն դրամի:

  • Կիսվել: