հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պաշտոնապես պահանջում եմ դիրքորոշում արտահայտել՝ ի վերջո Սանասար է, թե Կուբաթլի. Փաշինյանը դիմեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին

Պաշտոնապես պահանջում եմ դիրքորոշում արտահայտել՝ ի վերջո Սանասար է, թե Կուբաթլի. Փաշինյանը դիմեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին

Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների աղետալի հետևանքներն իրենց վատ անդրադարձն են ունենալու ՀՀ տնտեսության վրա, մասնավորապես անհանգստացնող է, թե հացահատիկի մասով ինչ քայլեր են ձեռնարկվում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը անդրադառնալով այս թեմային ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց կառավարության անդամներին:

«Մտածե՞լ եք, որ Ռուսաստանի համար օր-օրի ավելի խստացվում են պատժամիջոցները, եթե հերթը գա հասնի հացահատիկին, ՌԴ-ի կառավարությունը բնականաբար իր քաղաքացիներին է սպասարկելու և քանի որ  Արցախի շուրջ 75 տոկոսը հանձնեցիք թշնամուն՝ նաև դաշտում թողեցիք հացահատիկի պաշարները,  ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ»:

Հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Ես ամբիոնին չէի մոտենա, եթե Ձեր հարցի մեջ չլիներ Ձեր հերթական պնդումը, որ մենք Արցախի 75 տոկոսը թողել ենք թշնամուն: Ես հիմա պաշտոնապես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից պահանջում եմ, որ իրենք դիրքորոշում արտահայտեն՝ հրապարակային՝ ի վերջո Սանասար է, թե Կուբաթլի է և այդպես շարունակ:

Ընդ որում, ես միանգամից իմ արձագանքն եմ ասում նաև դրան. եթե Սանասար է և ոչ Կուբաթլի՝ ձեր լիդերներն ինչո՞ւ են 20 տարի բանակցել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ՝ ընդ որում, դա արել են հրապարակային: Ձեր ընդունած Մադրիդյան սկզբունքներում գրվել է՝ կետ առաջին՝ 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին: Իմացեք, այ դավաճաններ՝ այդ հողերը, հայրենիքը ինչո՞ւ եք գնացել ու դրել սակարկությունների վրա՝ որ հացահատիկի գործ անե՞ք:

Եթե հաստատեք պաշտոնապես, որ Սանասար է և ոչ թե Կուբաթլի, ուրեմն  պարոն Մինասյանի ասած հոդվածով՝ հայրենիքի դավաճանության, ձեր երկու լիդերների նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի և այն ինչ-որ դուք ուզում եք բեմադրել մեր նկատմամբ՝ պետք է ձեր նկատմամբ արվի: Հերիք է գաք այստեղ, կոկորդիլոսի արցունքներ թափեք: Կամ էլ,  Սյունիքի մասին խոսողները: Հենա, տարան, գլուխները կախ ընդունեցին իրենց մեղքը, ներում խնդրեցին,15 միլիոն վճարեցին պետական բյուջե: Դո՞ւք եք խոսում Սյունիքի մասին, այ թալանչիներ»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: