ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանը տանուլ է տվել ամեն ինչ և օր օրի կորցնում և մսխում է մեր պետական ինքնիշխանությունը. Շարմազանով

Փաշինյանը տանուլ է տվել ամեն ինչ և օր օրի կորցնում և մսխում է մեր պետական ինքնիշխանությունը. Շարմազանով

Այս ակցիան Նիկոլ Փաշինյանի կողմից ոչ այլ ինչ է, քան նրա վախերի ուղիղ դրսևորում և  ազատ խոսքը, բազմակարծությունը ճնշելու համար ջանքեր, սակայն չի հաջողվելու դա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը՝ խոսելով այսօր Քրեական ոստիկանության մոտից քաղաքացիներին բերման ենթարկելու մասին:

Նշենք, որ Ոստիկանության մոտ այսօր հավաքված «Ադեկվադ» միաբանության անդամները բերման ենթարկվեցին: Ոստիկանները նշեցին, որ բերման ենթարկելու պատճառը պարետի որոշումը խախտելն է: Միաբանության անդամները Ոստիկանության մոտ էին՝ աջակցելու Միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, որին հրավիրել էին Ոստիկանություն։
 

«Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակեչպության մի քանի անդամներ ևս բերման են ենթարկվել: Փաշինյանը տանուլ է տվել ամեն ինչ և օր օրի կորցնում և մսխում է մեր պետական ինքնիշխանությունը, մեր պետական շահը»,- ասաց նա:

Շարմազանովի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր վարչապետի կողմից, անթույլատրելի է․

«Մարդկանց կարելի է երթուղային նստել, հավաքվել, բայց ակցիա անել չի կարելի: Եթե արտակարգ դրությունը երկարեցրել է, ապա սահմանափակումներն էլ պետք է պահպաներ: Նա փորձում է տեղ-տեղ ճնշել, բայց դա նրանց չի հաջողվելու: Մեզ էլ բռնեն, ուրիշներն են գալու: Փաշինյանին հաշված ժամանակաշրջան է մնացել»,- շեշտեց նախկին պատգամավորը:  

 

  • Կիսվել: