չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ

Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ստորագրած որոշմամբ՝  ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

Այս մասին տեղեկացանք փոխվարչապետի ստորագրած որոշումներից:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը: Այն նախաստորագրվել էր մայիսի 26-ին, երբ Մարկո Ռուբիոն ժամանել էր Հայաստան։

  • Կիսվել: