երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանը նախապատրաստում է հերթական անգամ թուրք-ադրբեջանական խաղաղասիրական խորամանկությանը կուլ գնալուն.Օհանյան

Փաշինյանը նախապատրաստում է հերթական անգամ թուրք-ադրբեջանական խաղաղասիրական խորամանկությանը կուլ գնալուն.Օհանյան

Մենք քննիչ հանձնաժողովի նիստին չենք մասնակցում, որովհետև այդ քննիչ հանձնաժողովն իր ՔՊ մեծամասնությամբ, իր մասնագիտական կարողություններով այս ծավալուն գործընթացը՝ պատերազմի հանգամանքները, չի կարող լիարժեք բացահայտել։ Այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ի՞նչ է նշանակում՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակային քննիչ հանձնաժողովին է մասնակցում և ելույթ է ունենում: Քննիչ հանձնաժողովի կանոնակարգի 6-րդ կետում նշված է, որ քննիչ հանձնաժողովը պետք է փակ և գաղտնի աշխատի:

Ինչու՞ մնացած բոլոր անդամները, որոնք մասնակցել են քննիչ հանձնաժողովին, փակ են ներկայացել, իսկ Նիկոլ Փաշինյանը բաց հրապարակային է խոսում, հերթական մամուլի ասուլիսն է տալիս»,- ասաց նա:

Ըստ Օհանյանի, սա խոսում է այն մասին, որ ինքն իրեն ավելի բարձր դիրք է վերապահում:

«Իր քննիչ հանձնաժողովի հրապարակային խոսքը ոչնչով չի տարբերվում իր մնացած մամլո ասուլիսներից, հարցազրույցներից:

Այս ամենը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ իրենք շեղում են հանրությանը և նախապատրասում հերթական անգամ կուլ գնալուն թուրք-ադրբեջանական խաղաղասիրական խորամանկությանը»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: