ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանը սառնակունքցիների հետ սգո բաժակ բարձրացրեց զոհված զինծառայողների համար

Փաշինյանը սառնակունքցիների հետ սգո բաժակ բարձրացրեց զոհված զինծառայողների համար

Սյունիքի Սառնակունք գյուղում քաղաքացիները առաջարկեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին եռօրյա սգի շրջանակներում հարգել զոհված զինվորների հիշատակը։

«Մենք հիմա հետցնցումային իրավիճակում ենք գտնվում և պետք է ամեն ինչ անենք իրավիճակը կայունացնելու համար։ Մենք պետք է ամեն ինչ անենք գերիներին վերադարձնելու, անհետ կորածներին փնտրելու համար։ Երեկ անտառներում պատսպարված մեր 6 զինծառայողների հայտնաբերումը, ինչքան էլ դա վատ է հնչում, բայց տրամադրություն է փոխել։ Այդ սգի մեջ մենք բոլորս մի լուսավոր կետ ենք փնտրում, որպեսզի դրա շուրջ մեր լավատեսություն կառուցենք»,-նշեց վարչապետը։

Սյունեցիներից մեկը հայտարարեց, որ եթե Փաշինյանը հրաժարական տա, նա նրանց կդավաճանի․ «Հրաժարական չտաս»։

  • Կիսվել: