հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Վրաստան

Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Վրաստան

Վարչապետ Փաշինյանը հունվարի 24-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագետների հանդիպմանը, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի հունվարի 25-26-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Վրաստան գործուղման գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել՝ 1) Լենա Նանուշյանինը՝ 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին. 2) Գևորգ Մանթաշյանինը՝ 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին. 3) Վահան Կոստանյանինը, Հայկ Դարբինյանինը և Արման Սուֆլյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին. 2 4) Արման Խոջոյանինը, Ռաֆայել Գևորգյանինը, Արմեն Այվազյանինը և Աստղիկ Ալեքսանյանինը՝ 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին. 5) Արթուր Մարտիրոսյանինը՝ 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին. 6) Արամ Մեյմարյանինը՝ 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին. 7) Հակոբ Վարդանյանինը և Արմեն Սիմոնյանինը՝ 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին. 8) Աշոտ Մուրադյանինը՝ 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Օհանեսյանի՝ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին:

4. Պատվիրակության գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջոցների հաշվին:

5. Պատվիրակության անդամներին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ հնգօրյա ժամկետում ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:

  • Կիսվել: