ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փաշինյանը պատասխանել է Ալիևի՝ Արցախում սփյուռքի հայերի բնակեցման վերաբերյալ հայտարարությանը

Փաշինյանը պատասխանել է Ալիևի՝ Արցախում սփյուռքի հայերի բնակեցման վերաբերյալ հայտարարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում պատասխանել է Արցախում սփյուռքի հայերի բնակեցման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:

Նա նշել է, որ Արցախում սփյուռքից ժամանած հայերի բնակեցումը բնական երևույթ է, որի հետ Հայաստանի իշխանություններն առնչություն չունեն:

Վարչապետը, մաասնավորապես, ասել է. ՛՛Պնդումներն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը սփյուռքահայերին բնակեցնում է ԼՂ-ում, անհիմն են երկու պատճառով: Առաջին հերթին, քանի որ Հայաստանի կառավարությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի տարածքային զարգացման հետ։

Երկրորդ` տարիներ շարունակ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ մարդիկ արտագաղթել են իրենց տներից: Նրան բնակվում են աշխարհի տարբեր մասերում` Եվրոպայում, Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և ես չեմ բացառում, որ նրանցից ոմանք կարող են վերադառնալ և ապրել իրենց տներում: Անտրամաբանական է դա ներկայացնել, որպես անսովոր մի բան՛՛:

Փաշինյանը, պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Ալիևը չի ասել ՛՛անսովոր՛՛, նա ասել է ՛՛սադրանք՛՛, նշել է, որ, եթե 15, 20 կամ 30 տարի առաջ որևէ մեկն արտագաղթել է և հիմա ցանկանում է վերադառնալ իր տուն, որտե՞ղ է դրանում սադրանքը:

 

  • Կիսվել: